«Չորրորդ ինքնիշխանություն». Արթուր Բաղդասարյանը և կոտրած տաշտակը
Հայկական Մամուլ
««ՉԻ» տեղեկություններով բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել (եւ դեռ ունենալու են) ԱԽՔ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անձի շուրջ: Խոսակցություններ կան, որ վերջերս Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա՝ այնտեղ փորձելով քաղաքական վերնախավին համոզել, որ ինքն էլ կարող է Ռուսաստանի մարդ համարվել եւ լինել Հայաստանում ՌԴ վստահելի մարդկանց ցուցակում:
Արթուր Բաղդասարյանն այս քայլին դիմել է իր քաղաքական կարիերան վտանգավոր վայրիվերումներից ապահովագրելու, ինչպես նաեւ պաշտոնի իմաստով առաջընթաց գրանցելու հեռահար նպատակներից ելնելով: Մեր տեղեկություններով, սակայն, Արթուր Բաղդասարյանի կեցվածքն այնքան էլ դուր չի եկել ռուսական քաղաքական վերնախավին, եւ ԱԽՔ քարտուղարն այնտեղից հետ է վերադարձել առանց որոշակի պայմանավորվածություն ձեռք բերելու:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ սա այնքան էլ դուր չի եկել ՀՀ իշխանություններին, եւ նրանք որոշել են պատժել Արթուր Բաղդասարյանին ինքնագործունեություն ծավալելու համար: Թե ինչպես դա կդրսեւորվի կամ ինչ պատժիչ սանկցիաներ կլինեն առաջիկայում՝ մեզ հայտնի չէ: Փոխարենը նկատենք՝ չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանն էլ տեղեկություններ ունի սանկցիաների կիրառման մասին, այլապես նա հրապարակային ՀՀ իշխանություններին չէր հիշեցնի Մարտի 1-ի սպանդի մասին՝ ակնարկելով, որ իրենք՝ ՕԵԿ-ը, «համենայնդեպս, մարդասպան չենք»։ ՀՀԿ-ն, ի դեպ, շատ ծանր է տարել այս հիշեցումը, եւ առաջիկայում պատրաստվում է կոշտ տոնայնությամբ հակադարձել ՕԵԿ նախագահին»,– գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ