Արի գրկեմ
Հասարակություն
Ետ չմնալով ամբողջ աշխարհից՝ այսօր Հայաստանում ևս կանցկացվի գրկախառնության միջազգային օրը։
Մասնակիցները «Արի գրկեմ», «Անվճար կգրկեմ», «Free hugs», «Գրկելն ու ժպիտն անվճար է» ու նման արտահայտություններով, պաստառներով Հյուսիսային պողոտայից կշարժվեն դեպի հրապարակ։ Գրկախառնվել ցանկացողները կմոտենան ծանոթ-անծանոթներին և կառաջարկեն իրենց գրկել։
Մասնակիցների կարծիքով, այս կերպ կբարձրացնեն իրենց տրամադրությունը, կպարգևեն ժպիտներ, և հետաքրքիր ժամանակ կանցկացնեն։
Ամեն ինչ սկսվել է մի քանի տարի առաջ, երբ ավստրալիացի Խուան Մաննը վայրէջք է կատարում իր հայրենի քաղաքի օդանավակայանում, բայց նրան ոչ ոք չի դիմավորում։ Որոշում է վերցնել մարկերն ու մի մեծ թղթի վրա գրել երկու բառ՝ «free hugs»։ Այդ պահին նույն բախտին արժանացած մի կին մոտենում է նրան, և գրկախառնվում։ Այդ կերպ նրանց դեմքին երկար սպասված ժպիտն է առաջանում։
Youtube-ում նրա վիդեոն դիտվել է մոտ 73 միլիոն անգամ, Խուանը Youtube-ից մրացանակ է ստացել որպես ամենաոգեշնչող տեսանյութի հեղինակ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը