Ակցիան շարունակվում է Գլխավոր դատախազության առջև
Հասարակություն
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունն այս պահին ակցիան շարունակվում է Գլխավոր դատախազության առջև։
Նշենք, որ բողոի ակցիան մեկնարկել էր Ազգային Ժողովի առջևից, որից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվել էին դեպի Գլխավոր դատախազության շենք։
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան տարբեր բովանդակությամբ պաստառներ՝ «Հետախուզվում է մարդասպան», «Արդար քննություն», «Նեմեց Ռուբոն վտանգավոր է հասարակության համար» և այլն։
Ակցիայի մասնակիցների թվում են ՀԱԿ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը։
Ոստիկանների գործողությունը համակարգում է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։
Ինչպես հաղորդում է Լուրեր.com–ի լրագրողը փողոցի երթևեկությունը մասնակիորն կատվածահար է եղել։ Մի պահ Վարդգես Գասպարիի և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել։
Ելույթ է ունեցել հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը և նշել, որ ցուցարարները պահանջում են.
1. Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ:
2. Քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց:
3. Հեռացնել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը