Թոմ Կրուզն ամենաբարձր վարձատրվող դերասանն է
Աշխարհ
Forbes ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների անունները։ Առաջին հորիզոնականում գտնվում է Թոմ Կրուզը, ով մեկ տարվա ընթացքում վաստակել է 75 մլն դոլար, որի մի մասը Կրուզը ստիպված կլինի տալ փոխանցել կնոջը՝ Քեյթի Հոլմսին, գրում է Forbes-ը։
Ըստ ոչ պաշտոնական հաղորդագրության, չնայած որ Կրուզն ու Հոլմսը կնքել են ամուսնական պայմանագիր, այնուամենայինիվ, դերասանը պետք է գումար հատկացնի իր դստերը, իսկ Քեյթը պահանջում է միանձնյա խնամակալության իրավունք։
Անցած տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանը՝ Լեոնարդո դի Կապրիոն, ով վաստակել էր 77 մլն, այս տարի 37 մլն-ով երկրորդ հորիզոնականը կիսում է Ադամ Սենդլերի հետ։ Չորրորդը Դուեյն Ջոնսոնն է 36 մլն դոլարով։ 5-րդ հորիզոնականը 35 մլն դոլար եկամուտով զբաղեցրել է Բեն Սթիլերը։
Ցուցակում տեղ են գտել Ջոնի Դեփը, Ուիլ Սմիթը, Սաշա Բարոն Քոհենը (30 մլն), Մարք Ուիլբերգը (27 մլն) և «Մթնշաղի» դերասաններ Թեյլոր Լոթները և Ռոբերտ Փեթինսոնը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ