«Երկիր». Ցեղասպանության ճանաչման շղթայի մեջ չկա դադար
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դրական է գնահատում նախօրեին՝ Սլովակիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:
«Սա կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ Ցեղասպանության ճանաչման շղթայի մեջ չկա դադար. ողջունելի քայլ է ցանկացած երկրի այդպիսի որոշումը»,- ասաց Դեմոյանը՝ հավելելով, որ մի շարք երկրներում Ցեղասպանության ճանաչումը հայկական լոբբիզմի արդյունք է:
Հարցին, թե ո՞ւր է տանում այս ամենը, Դեմոյանը պատասխանեց. «Դժվար է ասել՝ մինչև, որ մենք ինքներս չորոշենք մեր ռազմավարությունը: Իսկ դրա համար 1-2 տարի կպահանջվի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ