«Հայկական ժամանակ». Գագիկ-55
Հայկական Մամուլ
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ չհերքեց մեր տեղեկությունը, որ Ծառուկյանն իր ծննդյան օրն անցկացնելու է Դուբայում: «Հավանական է, որ Դուբայում նշի ընտանիքի հետ»,- ասաց խոսնակը: Նոյեմբերի 25-ին լրանում է ԲՀԿ առաջնորդի 55-ամյակը:
Ուշագրավ է, որ այս օրերին Դուբայում է գտնվում նաև ԱԺ այլևս նախկին նախագահ, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: Ըստ մամուլի հրապարակումների, Դուբայում է նաև Տաշիրի «Կալուգայի» Սամվել Կարապետյանը, որը Ծառուկյանի և Աբրահամյանի երեխաների հարսանիքի քավորն է: Դուբայում են նաև Սամվել Ալեքսանյանը և Գագիկ Բեգլարյանը: Իշխանական կուլիսներում, ըստ այդմ, խոսվում է, որ Դուբայում Ծառուկյանի ծնունդի «քողին տակ» ներքաղաքական ռազբորկա է տեղի ունենալու, ինչը կազդի ներիշխանական հետագա զարգացումների վրա»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ