Քաղաքացիական հասարակությունը պետք է գիտակցի իր կարևոր դերը. ԵՄ նախագահ
Արտաքին Քաղաքական
Առանց քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության, ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են ձախողվել, ինչը հարված կլինի տարածաշրջանում երկարաժամկետ կայունությանը, չորեքշաբթի Երևանում հայտարարել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը:
«Քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր է խաղում հակամարտությունների կարգավորման գործում: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, ես ոչ հազվադեպ լսել եմ գնահատականներ, որ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հանրային կարծիքը և սպասումները տարբերվում են բանակցությունների սեղանի շուրջ երկրների նախագահների գործողություններից»,- ասել է նա չորեքշաբթի՝ ելույթ ունենալով «Հայաստանը Եվրոպայում» համաժողովի ընթացքում։
Ըստ ԵՄ ղեկավարի՝ Հայաստանի ներուժի իրացումը, ինչպես նաև երկրի՝ Եվրամիության հետ մերձենալը կախված է, այդ թվում, նաև ԼՂ հակամարտության կարգավորումից և դրա հնարավոր հետևանքներից:
«Քաղաքացիական հասարակությունը պետք է գիտակցի իր կարևոր դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու հարցում»,- ավելացրել է Ռոմպեյը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում