Ինչու՞ ենք դժվարությամբ հիշում անունները
Հասարակություն
Երբեմն մարդու հետ ծանոթանալուց հետո դժվար է հիշել նրա անունը: Հոգեբանության պրոֆեսոր Ռիչարդ Հարիսը համոզված է, որ խնդիրն այն է, թե ինչքանով ենք մենք կարևորում տվյալ մարդու անունը հիշելու փաստը: Կարևոր դեր է խաղում նաև այն, թե որքան տարածված է տվյալ մարդու անունը. եթե այն լայն տարածում ունի, հավանականությունը մեծ է, որ տվյալ մարդու անունը դժվարությամբ կհիշեք, իսկ ահա յուրահատուկ ու չկրկնող անունները կարող են ավելի լավ հիշվել միայն դրանց օրիգինալության շնորհիվ։
Հոգեբանը բերում է մի վիճակագրություն, ըստ որի ավելի լավ են հիշվում հակառակ սեռի մարդկանց անունները, ինչը պայմանավորված է հակառակ սեռի նկատմամբ հավելյալ ուշադրության առկայությամբ։
Շատ մարդիկ առհասարակ կարծում են, որ իրենք չեն կարող հիշել անուններ, այդ պատճառով նույնիսկ չեն էլ փորձում: Ըստ պրոֆեսորի՝ այստեղ հարցը լոկ ցանկության մեջ է: Յուրաքանչյուր կիսամյակի առաջին շաբաթվա ընթացքում նա ինքն է փորձում է հիշել 50 ուսանողներից յուրաքանչյուրի անունը: Այսպիսով, մարդկանց անունները հիշելը կարելի է վերածել հիշողությունն ամրապնդելու վարժանքի։
Դրա գաղտնիքը զգացողությունների մեջ է: Անհրաժեշտ է հասկանալ, թե ի տարբերություն այլ մարդկանց՝ ինչն է տարբերակում նրան, ում անունն անհրաժեշտ է հիշել: Եթե մենք մարդու անունը միանգամից հիշում ենք, նա շատ ավելի դրական է տրամադրվում մեր հանդեպ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը