Կարմիր պղպեղը նվազեցնում է քրոնիկ բորբոքումները. հետազոտություն
Հասարակություն
Ուսումնասիրությունների ընթացքում մասնագետները համեմատել են 2229 մարդու մոտ վիտամինի պակասի և բորբոքումների առկայության կապը: Պարզվել է, որ բորբոքման ամենաբարձր ցուցանիշներ ունեցող մարդիկ առանձնանում էին վիտամինի ամենացածր պարունակությամբ:
Իսկ, ահա, B6 վիտամինի պակասը նպաստում է քրոնիկ բորբոքումների առաջացմանը, ենթադրում են մասնագետները: Եթե մարդու մոտ ժամանակավորապես բորբոքում է սկսվում, դա նշանակում է, որ օրգանիզմը պայքարում է վարակի դեմ, ինչը բնական է։ Սակայն, եթե բորբոքումները սկսում են քրոնիկ բնույթ կրել, դա արդեն նորմալ չէ, այն մեծացնում է սրտային հիվանդությունների, ինսուլտի և 2-րդ տիպի շաքարախտի հավանականությունը: Վիտամին B6-ն առկա է պղպեղի, հավի սպիտակ մսի, ձկան, ինչպես նաև բանջարեղենի մեջ: Այս վիտամինը կարևոր է նյութափոխանակության ավելի քան100 գործընթացի իրականացման համար:
Գիտնական Լիդիա Սակակինիի խոսքերով՝ դեռևս վաղ է հետևություններ անելը: Ավելի լավ է պահպանել համակարգված սննդակարգ, այլ ոչ թե գնել վիտամինով հարուստ հավելումներ: Հարկ է նշել, որ վիտամինի ավելցուկի դեպքում (օրական 500 մգ ավել) վնասվում են նյարդերը, մարդը դժվարանում է քայլել, նա ծակծկոց է զգում մարմնի առանձին հատվածներում և այլն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը