Գտնվել են Սիրիայի օդուժի կողմից խփված թուրքական կործանիչի օդաչուների մարմինները
Մերձավոր Արևելք
Սիրիայի օդուժի միջոցով վերացված թուրքական կործանիչի օդաչուների մարմինները հայտնաբերվել են Միջերկրական ծովի արևելյան ափերին,-հաղորդում է Hurriyet Daily News–ը։
Այժմ փրկարարները նրանց մարմինները ջրից դուրս հանելու աշխատանքներն են իրականացնում։ Թուրքական օդուժին պատկանող F-16 կործանիչը Սիրիայի օդուժի կողմից խփվել էր հունիսի 22–ին։
Դամասկոսը պնդում է, որ ռազմական օդանավը խփվել է Սիրիայի օդային տարածք ներխուժելու համար, թեև Թուրքիայի իշխանությունը հերքում է այդ վարկածը՝ պնդելով, որ կործանիչը թռիչքն իրականացրել է միջազգային օդային տարածքում։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել