Չարենցի փողոցում պայթյուն է տեղի ունեցել
Հասարակություն
Հուլիսի 3-ին Չարենցի փողոցի 64 շենքի թիվ 1 բնակարանում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 14.20-ին նշված բնակարանում գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն. նույն բնակարանի բնակիչներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացիներ, ստացել են վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ այրվածքների կենտրոն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը