Դուդուկը կդառնա մեր նվիրական արժեքներից մեկը. Ռիտա Շառոյան
Հասարակություն
«Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում այսօր' հուլիսի 4-ի, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Ռիտա Շառոյանի հեղինակած «Ծիրանի փողը» գեղարվեստափաստագրական ֆիլմը, որը դիտելու էին եկել ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած սփյուռքահայերը:
«Դուդուկը» Հնագույն նվագարաններ ֆիլմաշարի առաջին ֆիլմն է: Այն սկսվում է Ակսել Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքի նախաբանով և ներկայացնում է դուդուկի ստեղծման պատմությունը, անցած ճանապարհը:
«Ֆիլմի նպատակն է տեղեկացնել դուդուկի ծագման պատմության մասին, որովհետև մենք հիմա խնդիր ունենք ոչ միայն ճանաչելու, այլ նաև պահպանելու և տարածելու մեր մշակութային ժառանգությունը»,- ասաց ֆիլմի հեղինակ Ռիտա Շառոյանը և հավելեց, որ ֆիլմը ցանկացած հայ դիտողի մեջ մնայուն հետք կթողնի, և դուդուկը կդառնա մեր նվիրական արժեքներից մեկը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը