Սիրիայի ընդդիմությունն աջակցում է անցումային շրջանի վերաբերյալ ծրագրին
Մերձավոր Արևելք
Սիրիայի ընդդիմությունը համաձայնել է աջակցել անցումային շրջանի վերաբերյալ ծրագրին, պայմանով, որ գործող նախագահ Բաշար Ասադը հրաժարական ներկայացնի,-հաղորդում է BBC–ն։
Սակայն Կահիրեում կայացած հանդիպման մասնակիցներին չի հաջողվել համաձայնության հասնել միասնական մարմին ստեղծելու առաջարկի շուրջ, որը պետք է Սիրիայի ընդդիմության շահերը ներկայացնի գերտերությունների հետ բանակցություններում։
Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների կարծիքները տարբեր են երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու եղանակների վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է BBC–ն, դեռևս հայտնի չէ՝ ընդդիմադիր որ խմբերի կարծիքներն են ավելի ծանրակշիռ, որոնք էլ հնարավոր է, որ առաջիկայում ներկայացնեն իրենց դիրքորոշումը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)