Պարախմբերին հավաստագրեր հանձնեցին
Գիտություն և Մշակույթ
Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելու համար հավասագրեր հանձնվեցին Իրանի (Սպահան) «Կռունկ» և Լիտվայի (Կաունաս) «Հայրենիք» պարախմբերին: Հավաստագրերն ու փառատոնի խորհրդանիշը հանձնեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Ս.Հարոյանը:
Մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով' հավաստելով, որ նման միջոցառումները ոչ միայն զարգացնում են հայ պարարվեստը, այլ, որ ավելի կարևոր է «նպաստում են հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը, իսկ փառատոնի մասնակիցներն ավելի շատ են սնվում և ոգեշնչվում Հայրենիքով»:
Ուշագրավ է, որ Լիտվայի «Հայրենիք» պարախմբի երեք պարուհիներ լիտվուհիներ են և մասնագետների վկայությամբ հրաշալի են կատարում հայկական պարերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում