Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծախսային մասերը ավելացվել են 19 և 29 միլիոն դրամով
Տնտեսություն
Երևան քաղաքի ավագանու հերթական նիստում, որը կայացել է երեկ, միաձայն հավանության է արժանացել ավագանու 2010թ. դեկտեմբերի 23-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը, որով Երևան քաղաքի 2011թ. բյուջեի եկամուտները և ծախսերը նվազել են 97 միլիոն դրամով, ինչը պայմանավորված է ՀՀ կառավարության որոշմամբ`պետության կողմից Երևանի քաղաքապետին կրթական ծրագրերի գծով պատվիրակված լիազորությունների իրականացման համար ֆինանսավորման նվազեցմամբ:
Ներկայացված հարցի հաջորդ ենթակետով, երեխաների հաճախելիության աճով պայմանավորված, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծախսային մասերը Երևան քաղաքի 2011թ. բյուջեից այլ ծախսերի խնայողությունների հաշվին համապատասխանաբար ավելացվել են 19 և 29 միլիոն դրամով:
Ավագանու միաձայն որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքում տեղական տուրքերի և վճարների 2012թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը: Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա իջեցվել է համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող, վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու ավարտված շինարարության շահագործումը փաստագրող տեղական վճարը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս մասով տեղական վճարի նվազեցման հետևանքով, Երևան քաղաքի բյուջեն կհամալրվի եկամտի այլ աղբյուրներից:
Ավագանին նաև որոշել է Միավորված Ազգերի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին «Գեղեցիկ Երևան» ծրագրի իրականացման համար, որպես համաֆինանսավորում, հատկացնել 12 միլիոն 950 հազար դրամ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում