ՄԻԱՎ-ը որոշող սարքը շուտով կլինի վաճառքում
Գիտություն և Մշակույթ
OraSure Technologies ընկերության The OraQuick In-Home HIV սարքը, որը թքի միջոցով որոշում է վարակի առկայությունը և արդեն օգտագործվում է ԱՄՆ-ի հիվանդանոցներում` որպես ՄԻԱՎ 1, ՄԻԱՎ 2 վարակի տեսակների բացահայտիչ, կհայտնվի ամերիկյան խանութներում հոկտեմբեր ամսին:
Այդուհետ յուրաքանչյուր ցանկացող կարող է ինքնուրույն հետազոտվել և ստուգել ՄԻԱՎ-ի վարակի առկայությունը: Պրոցեդուրայի համար անհրաժեշտ է սարքը տեղադրել բերանում, որից հետո նրան թքի օրինակի հետ դնել հատուկ լուծույթի մեջ: Արդյունքը պատրաստ կլինի 20-40 րոպե անց: Որպես կանոն, սարքի ախտորոշումը 92 %-ով ճշգրիտ է, սակայն դրական արդյունքը ամենևին չի նշանակում, որ անկասկած վարակն առկա է, այդ դեպքում պետք է դիմել բժշկի:
ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի որակը վերահսկող վարչության տվյալներով՝ 1,2 միլիոն ամերիկացի ապրում են ՄԻԱՎ-ով, որոնց 5 % չգիտի դրա մասին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում