«Հրապարակ». Ի՞նչ է սպասվում Արտաշես Գեղամյանին՝ Մոնակոյում
Հայկական Մամուլ
Հուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի կունենա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որին առաջին անգամ կմասնակցի Արտաշես Գեղամյանի ղեկավարած Աժ պատվիրակությունը:
Գեղամյանի բեմելը բավականին հետաքրքիր է ստացվելու Մոնակոյում, որովհետև վեհաժողովում Լատվիայից Վ. Աբրամիկեի զեկույցում առանձին կետ կա տարածքային ամբողջականության մասին, որն ինքնին Ռուսաստանի դեմ է, սակայն Ղարաբաղին չառնչվել չի կարող:
Այնպես որ, Գեղամյանը պետք է հաճելին համակցի օգտակարի հետ և կարողանա ինքնորոշման թեզը ևս ներառել ընդունվելիք բանաձևի մեջ՝ դրան գումարելով ուժի չկիրառման մասին թեզը ևս: Կհաջողվի՞ հայոց Աժ-ում շանթ ու կայծակ արձակող Մամիկոնիչին դա այլոց բեմերում ևս, կերևա առաջիկայում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ