«Հայկական Ժամանակ». Մայիսի 4–ին պայթած փուչիկների գործով նախաքննության ժամկետը երկարաձգվել է
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ի նախընտրական վերջին հանրահավաք-համերգի ժամանակ` մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով նախաքննության ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով: Առաջին երկու ամիսը լրացավ երեկ:
Ժամկետը երկարաձգելու մասին թերթին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունն այս ողջ ընթացքում, փաստորեն, չի կարողացել պարզել՝ կատարվածի առնչությամբ քրգործ հարուցելու հիմքեր կա՞ն, թե՝ ոչ:
Թերթը հիշեցնում է, որ անհայտ գազով լիցքավորված փուչիկները պայթել էին հանրահավաքին մասնակցող ուսանողների ձեռքերի մեջ: Շուրջ 150 երիտասարդ ստացել էր բազմաթիվ այրվածքներ՝ հիմնականում ձեռքերի ու դեմքի շրջանում:
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի թղթակցին երեկ ասել են, որ փուչիկների պայթյունից տուժած վերջին հիվանդը բուժհաստատությունից դուրս է գրվել նախորդ երկուշաբթի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ