«Ժողովուրդ». Իշխանությունները ՀՀ Սահմանադրությունը դարձրել են արժեզրկված թղթի կտոր
Հայկական Մամուլ
Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է. 17 տարի առաջ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց երկրի մայր օրենքը:
Սակայն պետք է ցավով նշել, որ ՀՀ Սահմանադրությունը մեզանում ամենաշատ ոտնահարված փաստաթուղթն է: Իշխանություններն ամեն քայլափոխի ոտնահարել են երկրի մայր օրենքը, տրորել այն, թքել դրա վրա՝ դարձնելով արժեզրկված թղթի կտոր: Սահմանադրությունը ոտնահարվել է առաջին իսկ հոդվածներից սկսած: 1-ին հոդվածի համաձայն՝ «ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Իսկ 2-րդ հոդվածը սահմանում է. «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց մրջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:
Սակայն հենց այս հոդվածները չեն արտահայտում իրականությունը, որովհետև ՀՀ-ն ոչ միայն ժողովրդավարական ու իրավական պետություն չէ, այլև այստեղ իշխանությունը բռնազավթված է Ու թերևս սա է պատճառը, որ այս օրը ՀՀ քաղաքացիներիս համար չի ընկալվում որպես տոն:
Սա է պատճառը, որ ՀՀ քաղաքացին իր պաշտպանությունը չի տեսնում Սահմանադրության շրջանակներում, այլ գերադասում է արտագաղթել կամ էլ խնդիրները լուծել այլ կերպ լուծել՝ շրջանցելով բոլոր օրենքները: Այնուամենայնիվ, այսօր տոն է՝ Երկրի մայր օրենքի օրը:
Շնորհավոր բոլորիս:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին