«Չորրորդ ինքնիշխանություն». Ինչո՞ւ էր հետաձգվում Հերման Վան Ռոմպոյի այցը Հայաստան
Հայկական Մամուլ
Ինչպես հայտնի է, երեկ երևանյան իր այցելությունների շարքն է սկսել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, ով կեսօրից հետո մեկնել է Վրաստան:
«ՉԻ» տեղեկություններով, Ռոմպոյը պետք է տարածաշրջան ժամաներ տիկնոջ հետ: Սակայն նա Հայաստան էր եկել մենակ:
«ՉԻ» տեղեկություններով, վերջին պահին տեղեկություններ են տարածվել, թե տիկին Ռոմպոյը Հայաստան չի գալու վատառողջ լինելու պատճառով: Ի դեպ, վան Ոոմպոյի տիկնոջ համար Հայաստանում առանձին ծրագիր էր նախատեսված, որին պետք է մասնակցեր նաև Ռիտա Սարգսյանը:
Ընդ որում, ծրագիրը ոչ թե հասարակական կամ մշակութային էր, այլ քաղաքական: Վան Ռոմպոյի տիկինը մտադիր էր Հայաստանում հանդիպել քաղաքականապես ակտիվ կանանց հետ և քննարկել ներքաղաքական հարցեր:
«ՉԻ» տեղեկություններով, Վան Ռոմպոյի այցելության հետաձգումն էլ իր ուրույն պատճառն է ունեցել: Եվրոպական խորհրդի նախագահը խնդիրներ ունի անդամ երկրների հետ, ընդ որում, խնդիրներր հասել են այնտեղ, որ որոշ անդամ երկրներ իրենց ավիաընկերությունների միջոցով խնդիրներ են ստեղծել Ռոմպոյի տեղաշարժի հետ կապված: Ռոմպոյը, թերթի տեղեկություններով, հազիվ է կարողացել դասավորել իր ավիաշրջագայությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ