«Հայկական ժամանակ». Հացը և այլ մթերքները թանկանալու են
Հայկական Մամուլ
Հացահատիկի միջազգային գները կրկին բարձրանում են:
ՌԴ ԶԼՄ-ների փոխանցմամբ, երեկ սևծովյան նավահանգիստներում 4-րդ կարգի հացահատիկի մեկ տոննայի գինը հասել է 8900 ռուբլու՝ սահմանելով նոր պատմական ռեկորդ: Ընդամենը 2-3 օր առաջ սա կազմում էր 8100-8300 ռուբլի: Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն կարգի հացահատիկի տոննան արժեր 7100 ռուբլի:
Հացահատիկի թանկացումը բացատրվում է ՌԴ-ում հացահատիկի սպասվող ցածր բերքով (94 միլիոն տոննայի փոխարեն՝ սպասվում Է 85 մլն տոննա բերք) և Ամերիկա մայրցամաքում հաստատված երաշտով: Միջազգային շուկաներում ռուսական հացահատիկի հիմնական մրցակից ֆրանսիական հացահատիկը ևս թանկացել է հասնելով տոննայի դիմաց 235 եվրոյի: Մեկ շաբաթվա ընթացքում սա թանկացել է մոտ 15 տոկոսով:
Հացահատիկի թանկացմանը, ըստ փորձագետների, հետևելու է մսի ու մսամթերքների թանկացումը: Հացահատիկի 10 տոկոս թանկացումը հանգեցնում է մսեղենի 3.5-4 տոկոս թանկացման: Դժվար չէ կռահել, որ առաջիկայում Հայաստանում ևս հացը և այլ մթերքները թանկանալու են:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին