«Հայկական Ժամանակ». Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում. «Freedom House»
Հայկական Մամուլ
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է «Վատթարներից վատթարագույնը. աշխարհի ամենաբռնապետական հասարակությունները» վերնագրով հերթական՝ 2012 թվականի զեկույցը:
Դրանում աշխարհի 195 երկրներն ու տարածքները դասակարգվել են «վատթարագույն և դրան մոտ», «ոչ ազատ», «մասամբ ազատ» և «ազատ» խմբերի:
Այս անգամ ևս Հայաստանը տեղ է զբաղեցրել «մասամբ ազատ» երկրների շարքում.
Հայաստանում քաղաքական իրավունքները 7 միավորանոց համակարգով գնահատվել են 6, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 4 միավոր (որքան բարձր է միավորը, այնքան ավելի բռնապետական է տվյալ երկիրը, և որքան ցածր այնքան ավելի ազատ): «Վիճելի տարածքներ» խմբում ներառված Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է «ոչ ազատ»:
ԼՂ-ում քաղաքական իրավունքները գնահատվել են 6, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 5 միավոր: Նույն միավորներն ունի նաև Ադրբեջանը, որը նույնպես «ոչ ազատ» երկրների խմբում է: Ինչպեսև ՀՀ-ն, Վրաստանը ևս «մասամբ ազատ» երկրների շարքին է դասվել: Հարևան երկրում քաղաքական իրավունքները գնահատվել են 4, իսկ քաղաքացիական ազատությունները 3 միավոր:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին