Դպրոցականները սովորելու են, թե ինչպես է փողն առաջացել, ինչ է ֆինանսական համակարգը, բանկը, ավանդը
Տնտեսություն
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից իրականացվող «Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման ծրագրի» շրջանակներում Գրասենյակի աշխատակիցները մեկնելու են Կոտայքի մարզ` նոյեմբերի 24, 25 և 30-ին՝ ք. Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցում սեմինարներ անցկացնելու նպատակով:
Տնօրենների հետ ձեռք բերած նախնական համաձայնությամբ իրականացվելու են դասընթացներ/սեմինարներ՝ 40-70 հոգուց բաղկացած խմբերի մասնակցությամբ՝ հատուկ դպրոցականների համար մշակված մեթոդաբանությամբ: Երեխաների համար նախատեսված ֆիլմի ցուցադրումից հետո խաղերի և մրցույթների միջոցով դպրոցականները սովորելու են, թե ինչպես է փողն առաջացել, ինչ է ֆինանսական համակարգը, բանկը, ապահովագրությունը, ավանդը, վարկը: Բոլոր երեխաներին տրվելու են մրցանակներ, ինչպես նաև տեղեկատվական նյութեր:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում