Զինվո´ր, չձուլվես երբեք. սոցիալական գովազդ «Չենք լռելու»-ից
Հասարակություն
Համացանցում հայտնվել է «Չե´նք լռելու» նախաձեռնության հերթական տեսանյութը։ Այն սոցիալական գովազդ է՝ բանակում յուրահատկությունը չկորցնելու, բոլորին չնմանվելու կոչով։ Տեսանյութի նկարագրության մեջ ասված է.
«Ցավոք, մեր բանակում տիրող արժեհամակարգի պատճառով բազմաթիվ զինվորներ կորցնում են իրենց ուրույն դիմագիծը' փորձելով չտարբերվել մեծամասնությունից: Դրա հետևանքով բանակից հետո կյանք են վերադառնում մոխրագույն զանգվածի մաս դարձած բազմաթիվ երիտասարդներ:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից պատրաստված հերթական սոցիալական հոլովակը նվիրված է այս խնդրին:
Տեսանյութում իր զորացրման օրը նկարահանվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Արամ Փարսադանյանը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը