ՀՀ Սահմանադրությունը բացարձակ չի գործում. Գագիկ Ջհանգիրյան
Հասարակություն
ՀՀ Սահմանադրությունը բացարձակ չի գործում: Նման կարծիք Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
Նրա խոսքերով՝ Սահմանադրության հիմնարար սկզբունքները խաթարված են:
«Ասենք՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին», «ժողովուրդը իշխանության միակ աղբյուրն է» կամ «Սահմանադրությունը գործում է իշխանությունների բաժանման սկզբունքի հիման վրա», այս հիմնանար սկզբունքները Հայաստանում չեն գործում: Ամբողջ իշխանությունը յուրացված է մի խումբ մարդկանց կողմից, Օրենսդիր իշխանությունը՝ Օրենսդիր իշխանություն չէ, Գործադիրը հաշվետու չէ Օրենսդիր իշխանության առջև, փաստացի չի ձևավորվում նրա կողմից, դատական անկախ իշխանություն չունենք և այլն, և այլն»,- եզրափակեց Ջհանգիրյանը:
Հիշեցնենք նաև, որ այսօր ՀՀ Սահմանադրության օրն է: Այն17 տարեկան է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը