Volkswagen-ը կգնի Porsсhe ընկերության բաժնետոմսերի մնացյալ մասը
Աշխարհ
Գերմանական ավտոկոնցեռն Volkswagen ընկերությունը պատրաստվում է գնել Porsche ընկերության բաժնետոմսերի մնացյալ 50.1%–ը, որը կազմում է մոտ 4.5 միլիարդ եվրո՝ այդպիսով դառնալով ընկերության 100% սեփականատերը։
Գործարքը նախատեսվում է կայացնել մինչև այս ամսվա ավարտը։ Երկու ավտոարտադրող ընկերությունները համաձայնել էին միաձուլվել 2009–ին։
Վերջնական միաձուլումը նախատեսված է եղել 2011–ին, սակայն հետաձգվել է իրավական խնդիրների հետ կապված։
Գործարքից ամենամեծ ակնակալիքներն ունի Volkswagen ընկերությունը, որը ցանկանում է դառնալ աշխարհում խոշոր ավտոարտադրող։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ