Հոգնածություն առաջացնող 5 ուտեստները
Հասարակություն
Եթե առավոտյան անգամ անկողնուց վեր կենալու ուժ չունեք, ուշադրություն դարձրեք սննդակարգին,- ասում են մասնագետները ու ներկայացնում՝ որոնք են «քնեցնող մթերքները» («sleepy food»), հայտնում է Daily Mail-ը:
Հնդկահավի միս: Հնդկահավի միսն իր մեջ պարունակում է հատուկ սպիտակուցներ, որոնք հանգստացնող ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա: Իհարկե, հնդկահավի մսի մեկ բաժինը քնաբեր չէ, բայց դրա պարբերաբար օգտագործումն իջեցնում է աշխատունակությունը:
Շաքարավազ և քաղցր մթերքներ: Դրանք արյան մեջ գլյուկոզայի պաշար են, ինչը հոգնեցնում է օրգանիզմը: Ահա թե ինչու են քաղցրակերները միշտ բողոքում հոգնածությունից: Անհրաժեշտ է մասամբ հրաժարվել սիրած կոնֆետներից ու գազավորված ըմպելիքներից:
Ալկոհոլային խմիչքների օգտագործումը ճնշում է նյարդային համակարգի ակտիվությունը` մարդուն դարձնելով դանդաղկոտ։
Տապակած սնունդ: Այն, որպես կանոն, շատ երկար է մարսվում, գրգռում է աղեստամոքսային տրակտը, ինչպես նաև բեռնում է օրգանիզմը բազմաթիվ վնասակար նյութերով:
Մակարոնեղենն ու ալյուրով պատրաստված ուտելիքները նույնպես նպաստում են արյան մեջ գլյուկոզայի քանակի աճին, ինչն էլ առաջ է բերում հոգնածություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը