Վարդան Պետրոսյանն ունի նոր ներկայացում
Գիտություն և Մշակույթ
Այս տարի Վարդան Պետրոսյանը հայաստանյան իրավիճակներին անդրադառնալու է «Պարոնայք հիսուն-հիսուն» ներկայացումով,- հեղինակն այսօր այս մասին հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Այս ներկայացումը ևս պատկանում է քաղաքական երգիծանքի ժանրին, վերաբերում է երկու քաղաքական ընտրություններին, որից մեկը արդեն տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունն է, իսկ մյուսը՝ նոր սպասվող նախագահականը:
Ներկայացումն արդեն ցուցադրվել է Լոս Անջելեսում, բայց հեղինակը, գալով Երևան և ներկա իրավիճակը հաշվի առնելով, այն ենթարկել է բազմաթիվ փոփոխությունների:
Սովորաբար հեղինակն իր ներկայացումները երկար մեկնաբանում է, բայց այս անգամ ցանկացավ տարբերություն դնել, և մեկնաբանություն չտալ:
Ներկայացումը ցուցադրվելու է հուլիսի 23-ին և 24-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում