«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի մոտեցումները կներկայացվեն մեկ ամսից
Տնտեսություն
Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպել է ու տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հետևանքների մասին խոսել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Նա հայտնեց, որ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը տնտեսական ճգնաժամի սկզբում առաջարկություն է արել իշխանություններին, որ նրանք չհարկավորեն նոր ներմուծված տեխնոլոգիաները, որպեսզի դրանց միջոցով հնարավոր լինի բարձրացնել տնտեսական աճը: Սակայն այդ առաջարկությունը չի ընդունվել: Ընդհանուր առմամբ որևէ երկիր զարգացած երկրներին չի վաճառում իր տեխնիկան, բայց ճգնաժամի պայմաններում շատ ընկերություններ, գույքահարկ չտալու համար, ստիպված են լինում ազատվել իրենց տեխնիկայից: Եվ դա արվում է բավականին ցածր գնով:
Թաթուլ Մանասերյանը ցավով է նշում, որ երեք տարի պահանջվեց այս առաջարկի ընդունման համար, այնուամենայնիվ, այն այս տարի ընդունվեց:
«Ավելի լավ կլիներ մտածել ճկուն հարկային քաղաքականության մասին: Սահմանամերձ գոտում զրոյականացնել դրանք: Դա ավելի մեծ հաջողություն կգրանցի մեր տնտեսական աճի առումով»,– նշել է բանախոսը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում