Toshiba ընկերությունը վճարելու է 87 մլն դոլար այլ ֆիրմաների հետ համագործակցելու համար
Աշխարհ
Ամերիկյան դատարանը որոշել է տուգանել ճապոնական Toshiba ընկերությանը LCD էկրանների գները բարձրացնելու նպատակով այլ ընկերությունների հետ համագործակցելու համար: Դատական հայցը ներկայացրել էին հեռուստացույցներ, նոթբուքեր և համակարգիչներ արտադրող իր գործընկերները, որոնց գործունեության համար անհրաժեշտ են LCD էկրաններ, իսկ նման համագործակցության արդյունքում իրենց արտադրանքի ինքնարժեքը զգալիորեն մեծանում է՝ հանգեցնելով սեփական արտադրանքի գնաճի:
Ներկայացված հաշվետվություններից պարզ է դառնում, որ Toshiba-ի ղեկավարությունը համատեղ գօրծունեությունը քննարկելու նպատակով մեկ անգամ չէ, որ հանդիպել է LCD սարքեր արտադրող այլ ընկերությունների հետ:
ԱՄՆ-ի գերագույն դատարանի դատավճիռը սահմանված տուգանքի մասին կայացվել է սույն թ.-ի հուլիսի 3-ին, սակայն Toshiba ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայն չեն այդ որոշման հետ, չեն ընդունում իրենց մեղքը և անելու են ամեն ինչ առանց գումարային փոխհատուցման տվյալ կոնֆլիկտը հարթելու համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ