Վաղ արթնացողներն ավելի առողջ են և երջանիկ. հետազոտություն
Հասարակություն
Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ վաղ առավոտյան արթնացող մարդիկ ավելի առողջ են, քան նրանք, ովքեր նախընտրոմ են «գիշերային» կյանքը, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը: Գիտնական Ռենե Բիսի խոսքերով՝ հատազոտությունը ցույց է տվել, որ վաղ առավոտյան արթնացողները, անկախ նրանց տարիքից և սեռից շատ ավելի քիչ են առողջական խնդիրներ ունենում:
Գիտնականները նշում են, որ վաղ առավոտյան արթնացած մարդիկ ավելի սթափ են, առույգ և ամենակարևորը՝ ուրախ, մինչդեռ, մինչև կեսօր քնել նախընտրողների մոտ հաճախ հոգնածություն ու տրամադրության անկում է նկատվում: «Նա ով նախընտրում է արթնանալ 11-ից հետո, անհամեմատ «ծանր» օր է ունենում, քան նա ով արթնանում է առավոտյան 7-ին և աշխատում 9-ից 5-ը»,- ասել է Բիսը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը