Ինչպես խնամել դեմքն ամռանը. օգտակար խորհուրդներ
Հասարակություն
Ամռանը դեմքի ու մարմնի մաշկն ունի հատուկ խնամքի կարիք: Ամենաառաջինը, որ պետք է ուշադրություն դարձնել, դեմքի քսուկն է: Ինչպես ձմեռային, այնպես էլ ամառային ցերեկային քսուկը պետք է պաշտպանի մաշկն ազատ ռադիկալների ազդեցությունից, որոնք օքսիդացնում են մաշկի բջիջներն ու հանգեցնում դրանց մահվան: Այսպիսի ֆունկցիաներով օժտված են E, C, B, A վիտամինները, որոնք առկա են շատ կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ:
Ինչպես հայտնի է, շոգ եղանակին մաշկն ավելի է հակված կլանելու շրջապատի փոշին: Այդ պատճառով, երեկոյան՝ դիմահարդարման հետ, անհրաժեշտ է մաքրել նաև օրվա ընթացքում կուտակված փոշու մնացորդները, տարբեր տեսակի բորբոքումներից խուսափելու համար:
Մասնագետները պնդում են, որ արևային եղանակին չափազանց կարևոր են արևապաշտպան քսուկների, հատուկ բաղադրությամբ կոսմետիկայի օգտագործումը: Արևայրուքը կարող է բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ: Մարդու մոտ կարող են առաջանալ այրվածքներ, պիգմենտացիա և այլն: Բայց սա շատ յուրահատուկ է. մեկի մոտ կարող են առաջանալ տարբեր տեսակի այրվածքներ, մյուսի մոտ հնարավոր է ընդհանրապես որևէ խնդիր չառաջանա: Արևային եղանակին անպայման պետք է օգտագործել արևապաշտպան քսուկներ: Ցանկալի է արևի անմիջական ճառագայթներից խուսափել ժամը 12:00-17:00-ի սահմաններում: Պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի կոսմետիկայի բաղադրության մեջ լինի SPS ֆիլտր՝ չմոռանալով օգտագործել նաև սնուցող քսուկներ՝ դեմքը խոնավ պահելու համար:
Բացի քսուկներից կարելի է օգտագործել նաև բնական միջոցներ՝ մրգերից ու բանջարեղեններից պատրաստելով սնուցող դիմակներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը