«Ֆուկուսիմա-1»-ի պայթյունի պատճառը մարդկային գործոնն է
Աշխարհ
Ճապոնիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաքննության արդյունքներից ելնելով հայտարարել է, որ «Ֆուկուսիմա–1» ԱԷԿ–ի պայթյունի պատճառը մարդկային գործոնն է։ Զեկույցի հեղինակները հայտարարել են, որ վթարը կարելի էր կանխատեսել և դրա համար միջոցներ ձեռնարկել աղետից խուսափելու համար, հաղորդում է BBC–ն։
«Ֆուկուսիմա–1 ԱԷԿ–ի վթարը բնական աղետ չի եղել, այն տեխնածին աղետ է եղել։ Ատոմակայանը պատրաստ չի եղել ուժեղ երկրաշարժին և ցունամիներին դիմակայելու համար», – նշված է զեկույցում։
Զեկույցում նշված է՝ ինչպես Ճապոնիայի կառավարության, այնպես էլ ԱԷԿ–ը կառավարող TEPCO ընկերության կողմից թույլ տրված մի շարք սխալներ, որոնք էլ վթարի պատճառ են դարձել։
Հիշեցնենք, որ 2011–ի մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի պատճառով վթար էր տեղի ունեցել «Ֆուկուսիմա–1» ԱԷԿ–ում, ինչի հետևանքով ռադիոակտիվ նյութերի արտահոսք էր տեղի ունեցել։ Աղետի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել էին մոտակա բնակավայրերից և մինչ այժմ անօթևան են։ Աղետի հետևանքները մինչ այժմ վերջնականապես վերացված չեն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ