Հայ-թուրքական արձանագրությունների հարցը դեռ փակված չէ
Թուրքիա
Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում է Թուրքիայի նախագան Աբդուլլա Գյուլը։ Լոնդոնում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները դեռևս վերջնականապես մահացած չեն։
Գյուլն ասել է, որ դժվար խնդիրների լուծման համար երկար ժամանակ և բազմաթիվ քայլեր են պետք։ Հայ-թուրքական հարաբերություններն այնքան երկար են սառած եղել, որ այսքան արագ հնարավոր չէ դրանք վերականգնել։ Ըստ Գյուլի՝ արձանագրություններն ստորագրվել են առանց բոլոր հարցերում հստակություն մտցնելու, իսկ այդ հարցերի շուրջ տարածաշրջանում բոլոր պետություններն իրենց շահերն ունեն։ Այդ ամենով հանդերձ Գյուլը հայ-թուրքական արձանագրությունների թեման վերջնականապես փակված չի համարել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)