«Մոսկվա բանկ»–ի նախկին ղեկավարների դեմ միջազգային հետախուզություն է հայտարարվել
Ռուսաստան
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է «Ինտերպոլ»–ին՝ միջազգային հետախուզում հայտարարելու «Մոսկվա բանկ»–ի նախկին նախագահ Անդրեյ Բորոդինի և նախկին փոխնախագահ Դմիտրի Ակուլինի նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում են խոշոր չափերի հասնող ֆինանսական խարդախություններ կատարելու մեջ։
Այս մասին ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանն է հայտնել ՌԴ ներքին գործերի նախարարության «Ինտերպոլ»–ի գծով վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Աբրամովը։ Ավելի վաղ «Ինտերպոլ»–ի ռուսական բյուրոն էր դիմել ՌԴ գլխավոր դատախազությանը՝ նույն պահանջով։
«Անդրեյ Բորոդինի և Դմիտրի Ակուլինինի դեմ արդեն միջազգային հետախուզում է հայտարարվել։ Նրանց տվյալներն արդեն փոխանցվել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարության տվյալների բազա՝ հետաքննություն սկսելու», - հայտնել է «Ինտերպոլ»–ի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ «Մոսկվա բանկ»–ի նախկին ղեկավարների դեմ քրեական գործ էր հարուցվել՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի և նրա կնոջ՝ Ելենա Բատուրինայի միջոցով մի շարք խոշոր ֆինանսական խարդախություններ կատարելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)