Սեյսմակայունության նորմերը հաստատուն չեն
Հայաստան
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ քննարկում «Կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում ՀՀ-ում կատարվող գիտահետազոտական աշխատանքների մասին» թեմայով։
ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը, ով երկրաշարժագիտության և սեյսմակայուն շինարարության մասնագետ է, իր զեկուցման մեջ նշեց, որ սեյսմակայուն շինարարության նորմերը 8-10 տարին մեկ փոփոխվում են։
Նա նշեց, որ ներկայումս ՀՀ-ում կառուցվող շենքերն ավելի սեյսմակայուն են, քան նախկինում։ Նորակառույցները կարող են դիմանալ 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժերի։ Ըստ Խաչիյանի` նոր շենքեր կառուցելիս պետք է միայն այնպես հաշվարկել, որ երկրաշարժի դեպքում դրանք իրար չբախվեն և նոր տատանումների պատճատ չդառնան։
Խաչիյանն ասաց նաև, որ շենքեր կառուցելու համար անթույլատրելի տարածքներ չկան։ Կարելի է շինություններ կառուցել անգամ ճահիճների վրա, միակ պայմանը տվյալ տիպի տարածքում շինարարության համար համապատասխան նորմերի պահպանումն է։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի