«Հայկական Ժամանակ». Հարություն Փամբուկյանը կրկին վերադառնում է քաղաքական կյանք
Հայկական Մամուլ
Աժ նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը, կարծես, ցանկանում է կրկին վերադառնալ Հայաստանի քաղաքական կյանք, որտեղից ավելի քան երեք տարի է` նա հեռացել է: Փամբուկյանը ներկայումս բնակվում է Մոսկվայում:
Հայաստանի իշխանական վերնախավում Փամբուկյանը ժամանակին տեղ էր զբաղեցրել որպես մի գործարար, որը հաջողեցրել էր Հայաստանի մի շարք ձեռնարկություններ ռուսներին վաճառել: Նրա ամենախոշոր գործարքը «Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքն էր ռուսներին: Օրերս լուր տարածվեց այն մասին, որ ռուսները մտադիր են գնել «Արմավիա» ավիաընկերությունը, և այդ գործարքն էլ ցանկանում է կյանքի կոչել Հարություն Փամբուկյանը, որը այս պատմության մեջ ներկայացնում է ինչ-որ ռուս ներդրողների շահեր, որոնց անունները դեռևս չեն հրապարակվում:
Պատմությունը կրկնվում է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին