«Հայկական Ժամանակ». Արա Մինասյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտո՞ր
Հայկական Մամուլ
Համառ լուրեր են շրջում այն մասին, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է դառնալու Երևանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը:
Թերթի թղթակցի հետ զրույցում Մինասյանը երեկ չի բացառել այդ հնարավորությունը:
«Դեռ չեմ կողմնորոշվել: Մի քանի հարցեր կան հիվանդանոցի հետ կապված՝ հետագա զարգացման և այլն, որ չի լինի թողնել, դրա համար դժվար է այդ հարցին պատասխանել»,- ասել է նա:
Ճշտող հարցին, որ ամեն դեպքում չի բացառում ու մտածու՞մ է այդ ուղղությամբ, Արա Մինասյանը պատասխանել է. «Չէ, չեմ մտածում, բայց չի բացառվում»:
Երկու աշխատանքը համատեղել, ըստ բուժկենտրոնի ղեկավարի, ծանր և անհնար կլինի: Մինասյանն, ի դեպ, այժմ բժշկական համալսարանի խորհրդի անդամ է:
Թերթը նշում է, որ այս բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել, քանի որ Դերենիկ Դումանյանը նշանակվել է առողջապահության նախարար: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ օրերս հայտարարել է, որ թափուր պաշտոնի մրցույթ, ըստ ամենայնի, կհայտարարվի ամռան վերջին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին