«Առավոտ». ՆԱՏՕ-ն ղարաբաղյան խնդրի ռազմական լուծում չի տեսնում
Հայկական Մամուլ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չկա: Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
ՆԱՏՕ-ն հանդես է գալիս խաղաղ կարգավորման օգտին, քանի որ Դաշինքի համար ծայրաստիճան կարևոր է կայունությունը Կովկասյան տարածաշրջանում, ասել է նա:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, 1news.az ինտերնետային պարբերականի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՆԱՏՕ-ն այն փաստին, որ Միացյալ նահանգներում արգելք է սահմանվել Ադրբեջանին զենք վաճառելու վրա, Ափաթուրայը արձագանքել է, որ Դաշինքը չի միջամտում իր անդամ երկրների անհատական քաղաքականությանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին