Մահացած համարվող նարկոբարոնը ձերբակալվել է Կոլումբիայում հարսանիքի ժամանակ
Աշխարհ
Երկու տարի առաջ մահացած ճանաչված կոլումբիացի նարկոբարոն Կոմիլո Տորեսը ձերբակալվել է Լա-Մուկուրա կղզում տեղի ունեցած իր հարսանիքի ժամանակ։ Ըստ իրավապահ մարմինների, Կարիբյան ծովում տեղի ունեցած հարսանեկան արարողությունն առնվազն արժեցել է 1.5 միլիոն դոլար։
Բոգոտայի իշխանությունը նարկոբարոնի մահվան վերաբերյալ փաստաթղթեր կազմած նոտարական գրասենյակի անձնակազմին ձերբակալելու վերաբերյալ նյութեր է նախապատրաստել, հաղորդում է BBC-ն։
Ըստ ոստիկանության, Տորեսը ղեկավարել է Կոլումբիայի հյուսիսի հանցավոր խմբավորումը, որը Պանամայի ջրանցքով թմրանյութեր է մատակարարել ԱՄՆ-ի թմրավաճառներին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ