ԱՄՆ-ում կդատեն որդեգիրների հանդեպ անմարդկային վերաբերմունք դրսևորած ամուսինների
ԱՄՆ
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում կանցկացվեն դատական լսումներ ամերիկացի ամուսնական զույգի գործով, ովքեր մեղադրվում են իրենց որդեգիր երեխաների նկատմամբ անմարդկային դաժան վերաբերմունքում, հայտնում է FOX6Now.com-ը։
Քեթլին ու Մարթին Օ'Բռայեններին ներկայացվել է 17 կետից բաղկացած մեղադրանք, որոնցից 10-ը՝ ծանր հանցագործությունների համար։
Մասնավորապես, նրանք մեղադրվում են 2004-ից 2011 թվականների ընթացքում որդեգիր վեց երեխաների նկատմամբ ցուցաբերած դաժան վերաբերմունքում։ Նշվում է, որ երեխաներից չորսը որդեգրվել էին Ռուսաստանից։ Այժմ երեխաները 12-19 տարեկան են։
Քննության տվյալներով, Օ'Բռայնենները մշակել էին պատժի յուրահատուկ համակարգ։ Մասնավորապես, երեխաներին կարող էին գոտիներով ու փայտերով ծեծի ենթարկել երեխաների տարիքին համապատասխան անգամ կամ էլ ձմռան ցրտին երեխաներին մերկացնել ու ստիպել գիշերել դրսում, լավագույն դեպքում՝ քնել շան բնում։
Երեխաներից մեկի ցուցումով, ամուսինները ծաղրուծանակի էին ենթարկում միայն որդեգիր երեխաներին, իսկ հարազատ երեխաներին ներգրավում որդեգիրներին պատժելու գործում։ Որպես օրինակ՝ մի անգամ Մարթինը ու իր հարազատ որդին բռնել էին որդեգիրներից մեկին, իսկ Քեթլինը խփում էր երեխայի առնանդամին, իսկ հետո պղպեղի պարունակող գազը փչում նրա աչքերին։
Քննությունը հաստատել է, որ ամուսինները կարող էին պատժել բոլոր երեխաներին, երբ նրանցից միայն մեկն էր իրենց կարծիքով «հանցանք» գործել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)