Կոսովո մեկնեց հայ խաղաղապահների՝ 35 հոգուց բաղկացած ստորաբաժանումը
Արտաքին Քաղաքական
Այսօր՝ հուլիսի 6-ին Կոսովո է մեկնել հայ խաղաղապահների՝ 35 հոգուց բաղկացած ստորաբաժանումը։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայ խաղաղապահները տեղակայվելու են Ուրոշևաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ-ի «Բոնդսթիլ» ռազմակայանում եւ վեցամսյա ռոտացիոն հիմունքներով խաղապահ առաքելություն կիրականացնեն «Արեւելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում:
Հայ խաղաղապահները պատասխանատու կլինեն պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության ապահովման, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:
2004 թ.-ից Կոսովոյի առաքելությանը մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը 2012թ. փետրվար ամսին ժամանակավորապես դուրս էր բերվել Կոսովոյից՝ առաքելությանը մասնակցող ուժերի կրճատման պատճառով: «Արեւելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում հայ խաղապահների առաքելության վերսկսման վերաբերյալ ամերիկյան կողմի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում