Շիրազի փողոցը երկու օր փակ կլինի
Հասարակություն
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 7-ին և 8-ին առավոտյան ժամը 08:00-ից մինչև 20:00-ն երթևեկության համար կլինի փակ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցը։
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել նույն վարչական շրջանի Մազմանյան-Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցներով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը