Դիարբեքիրում «Բարի եկաք» գրառումով ցուցատախտակը՝ հետաքննության պատճառ
Թուրքիա
Թուրքական «Ռադիկալ» թերթի լրագրողներ Ֆերիդ Ասլանն ու Բայրամ Փուլուդը հայտնել էին, որ Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Դիարբեքիրի մերձակա Սուրայի քաղաքապետարանի կողմից քաղաքի մուտքին դրված եռալեզու ցուցատախտակի պատճառով, որի վրա առկա է նաև «Բարի եկաք» գրառումը, տեղեկացնում է «Մարմարա» օրաթերթը։
Ի սկզբանե հայտնվել էր մի հրապարակում, որում ասված էր, թե ցուցատախտակի վրա գրառումները թուրքերեն, քրդերեն ու եբրայերեն են, սակայն հայ լրագրողներն ընդդիմացել են՝ տեղեկացնելով եբրայերեն համարվող գրառման՝ իրականում հայերեն լինելու մասին։
Սուրայի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը նշել է, որ հայերենով գրառումն այդ լեզվին կարևորություն տալու համար էր միայն։ Քաղաքապետը տարակուսանք է հայտնում, թե ինչո՞ւ է նախարարությունը միայն այժմ այդքան մեծ կարևորություն տալիս այդ ցուցատախտակին, երբ այն դրված է մեկ ու կես տարի շարունակ։ Նրա խոսքով, նախարարության նման քայլը ապաժողովրդական էր և խախտում է ազգային փոքրամասնությունների իրավունքները։
«Մինչ կառավարությունը պատրաստում է քրդերենը իբրև ուսման ընտրովի լեզու դարձնելու մասին օրինագիծը, Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քրդերենով ու հայերենով գրված ցուցատախտակի առնչությամբ»,- ավելացրել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)