Ստամբուլում միաժամանակ 3 գործարան է այրվում
Թուրքիա
Ստամբուլի Էսենյուրթ շրջանում գտնվող գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Գործարանում բռնկված հրդեհը տարածվել է հարակից մյուս գործարանների վրա:
Էսենյուրթ շրջանի ղեկավար Ալի Մուրադ Ալթընթփեի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով զոհեր չկան:
Հրդեհը սկզբում բռնկվել է ներկատախտակների գործարանում, ապա տարածվել պլաստիկ շշերի և տեքստիլի գործարանների վրա:
Հրդեհի վայրում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության աշխատակիցները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)