Ծնողներից հեռու մանկություն, թեթև թմրանյութեր. Օբամայի հակառակորդներն ուսումնասիրում են
ԱՄՆ
Ծնողներից հեռու մանկություն, թեթև թմրանյութեր։ ԱՄՆ-ի գործող նախագահ Օբամայի հակառակորդները հետաքրքրությամբ ուսումնասիրում են նրա կենսագրության անհայտ էջերը։
ԱՄՆ-ում լույս է տեսել ամերիկյան առաջնորդի ոչ պաշտոնական կենսագրությունը։ Գրքի մեջ զետեղված են Բարաք Օբամայի մերձավորների և ծանոթների հիշողությունները։ Ավելի քան 5 տարի աշխատելով նրա կենսագրության վրա, 400 հարյուրական հարցազրույցներ ունենալով Քենիայում, Ինդոնեզիայում և ԱՄՆ-ում՝ լրագրող Դեվիդ Մարանիսը համարյա ոչ մի խոսքում չի հիշատակել նրա նախագահական գործունեության վերաբերյալ։ «Այս գիրքը ոչ թե քաղաքական գործչի, այլ մանուկ Բարաքի մասին է։ Այն մասին, թե ինչպես է նա մեծացել, ով է նրա դաստիարակությամբ զբաղվել և այլն»,- հայտարարել է հեղինակը։
Օբամայի հակառակորդների ամենասիրած հարցին, թե որտեղ է ամերիկյան առաջնորդը ծնվել՝ ԱՄՆ-ում թե Քենիայում՝ հեղինակը միանշանակ պատասխանում է,- «Օբամայի հայրը՝ Բարաք Հուսեյն Օբամա մեծը, եղել է Քենիայի քաղաքացի։ Նա գտնվել է ԱՄՆ-ում վիզայով և եղել մշտապես միգրացիոն ծառայությունների հսկողության տակ, ովքեր գիտեին նրա պրոբլեմատիկ բնավորության մասին։ Հստակ հայտնի է, որ այն տարի, երբ ծնվել է Օբաման, նրա հայրը երկրից դուրս չի եկել։ Ուստի, այժմյան նախագահը կարող էր ծնվել միայն Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում»։
Դեվիդ Մարանսիսը նշում է. «Օբամային հասկանալու համար պետք է ուսումնասիրել նրա արմատները։ Նա մոլորված երեխա է եղել, ով ծնվել է խառը ռասայական ընտանիքում, մեծացել առանց հոր և համարյա թե մոր, ով մնացել է ապրելու Ինդոնեզիայում, իսկ տղային ուղարկել է Հավայան կզիներ ուսանելու, որտեղ նրա դաստիարակությամբ զբաղվել են տատիկը և պապիկը։ Նա կտրված է եղել իր ընտանիքից, և ամեն ինչ նրա կյանքում տեղի է ունեցել հանկարծակի։ Դպրոցում Ավագ դասարանի աշակերտ Օբաման շատ ավելի տարված է եղել բասկետբոլ խաղալով, քան դաս սովորելով, բացի այդ նա սիրել է մարիխուանա ծխել և երբեք դա չի թաքցրել՝ խոստովանելով որ դա սխալն էր»։
Դեվիդ Մարանիսը շատ գունագեղ նկարագրում է, որ մարիխուանան ոչ թե ուղղակի հաճելի զբաղմունք է եղել նրա համար, այլ նա բառից բուն իմաստով օր ու գիշեր ծխել է և նույնիսկ գլխավորել մարիխուանա սիրողների ավազակախումբը»։
Այժմ Օբամայի քաղաքական ընդդիմախոսները պատրաստ են նրան մեղադրել իր կենսագրական փաստերը խեղաթյուրելու մեջ։ Սպիտակ տան աթոռի համար Օբամայի միակ հակառակորդ Միթ Ռոմնիի ընտրական տեղամասում արդեն ուսումնասիրում են Մարանիսի աշխատանքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)