Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով Հարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառով Ընդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը Պուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպք Երևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներ 

Աղբի խնդիրը կարևորագույն հարցերից մեկն է

Հասարակություն

Ամբողջ աշխարհում բոլոր փորձագետները նշում են, որ աղբի խնդիրը կարևորագույն հարցերից մեկն է։ Շատ երկրներ վաղուց արդեն վերամշակում են աղբը, տեսակավորում են, և հավաքն արդեն իրականացվում է այնպես, որ տեսակավորելը հեշտ լինի և միանգամից աղբի մեծ մասը, մինչև՝ 50-60 տոկոսը վերամշակվում է, իսկ մնացածից էլ գազ է ստացվում կամ չեզոքացվում է։ Մեզանում դեռ այդ ուղությամբ շատ քիչ քայլեր են արված։ Գնալով մոլորակի շրջակա միջավայրի իրավիճակը վատանում է, և խնդիրները՝ գնալով շատանում են, ճիշտ է բավական ծրագրեր իրականացվում են, բայց մենք քայլ առ քայլ մոտենում ենք ճգնաժամի և պետք են շատ ավելի ռադիկալ որոշումներ ընդունել և իրականացնել։

«Անվերահսկելի աղբավայրերով ծածկված է երկիրը, եթե մոտենում ենք քաղաքներին, քաղաքը դիմավորում է աղբավայրով, և երբ քաղաքից դուրս ես գալիս՝ քեզ ցտեսություն է ասում դարձյալ աղբավայրով»,- ասում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։

Առաջին փուլը մեխանիկական վնասն է, որ հակասանիտարական վիճակ է ստեղծում, իսկ հետո արդեն սկսում են կուտակվել տոքսիկ նյութեր, մարդու կողմից արտանետված այլ նյութեր, և սրանք դառնում են հենակետեր, որ առաջանան փոքրիկ աղբավայրեր, որոնք եթե շատանում են, ապա տարերային աղբավայր է առաջանում և ակնհայտ է, որ շրջակա միջավայրի համար խիստ բացասական ազդեցություն է լինում։ Կան օրինակներ, որ կենդանիները չիմանալով կուլ են տալիս այդ պակետները, և կենդանին վերանում է։

Աղբավայրերում քիմիական տարբեր ռեակցիաներ են տեղի ունենում, առաջանում են տարատեսակ թույներ, և բոլորն անձրևներից հետո մտնում են ստորգետնյա և վերգետնյա ջրեր։ Իսկ ահա, ծխացող աղբավայրերի արդյունքում դիօքսիններ են առաջանում, որոնք շատ խիստ թույներ են, բացի այդ՝ աղբավայրերը նպաստում են նաև տարբեր տիպի համաճարակների առաջացմանը։

«Եթե դուք թղթի փաթեթն եք նետում բնության մեջ, իհարկե, վատ է, որ նետում եք, բայց բոլոր դեպքերում բնությունը կարող է դա վերամշակել և օգտագործել, որովհետև թուղթն իրեն հարազատ նյութ է, բայց եթե պոլիմեր եք նետում, դա բնությանը ծանոթ չէ, բնությունը չի կարող դա վերամշակել և այն մնում է տասնամյակներով»,- նշում է Կարինե Դանիելյանը։

Ինչպես նշում է «Ecoengineering» ընկերության տնօրեն Հարություն Պետրոսյանը, 2009 թվականից հիմնադրվել է պլաստիկ շշերի վերամշակման գործարան, որտեղ կատարվում է վերամշակում, և վերամշակված փաթիլներն արդեն արտահանվում են եվրոպական երկրներ։ Բանախոսի խոսքերով, ծրագիրն իր մեջ ներառում է նաև կրթական կոմպոնենտ՝ հանրային կրթություն, այսինքն բոլոր այն քաղաքներում, որտեղ տեղադրվել են արկղեր, գնում են ակցիաներ, գնում է սոցիալական գովազդ, արշավ, սակայն կան քաղաքից դուրս վայրեր, որտեղ կան աղբակույտեր, բայց հաշվի առեք, որ այս կրթության պրոցեսը բավական երկար է։

«Նույն եվրոպական երկրներում, որտեղ հաջողության են հասել, այնտեղ այդ կրթությունը սկսում են մանկապարտեզից ու դա տևում է տասնյակ տարիներ։ Տարեկան մոտ 1500-2000 տոննա պլաստիկ շշեր են վերամշակվում մեր գործարանում, համեմատության համար, պատկերացրեք մի մարզադաշտ 15 մ բարձրությամբ, 2000 տոննա շիշը մոտավորապես ունի այդ ծավալը, պատկերացրեք ինչքան դժվար է դա հավաքել»,- ասում է Հարություն Պետրոսյանը։

Ինչպես նշում է« Cleanland» ընկերության հանրային կապերի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը, «Cleanland» ընկերությունը 2009 թվականից սկսեց իր գործունեությունը Հայաստանում, և դրվեց խնդիր ոչ միայն աղբի վերամշակում, այլ նաև փաթեթային լուծումներ առաջարկվեցին։Որովհետև ըստ բանախոսի ամենակարևոր բանը դա պոլիմերների քանակը բնության մեջ նվազեցնելն է։ Եվ այս առումով ընկերությունը 2 համակարգային մոտեցում է ցույց տալիս. առաջինը, որ գործում են տեսակավորման գործարաններ Վանաձորում և Գյումրիում, իսկ մայրաքաղաքում կա վերամշակման գործարան։

Ինչպես նշեց Աստղիկ Ավետիսյանը, տեսակավորման գործարանները ժամանակավոր չեն գործում։

«Ցավոք սրտի Երևանում տեսակավորման գործարան դեռևս չկա, որովհետև Երևանում աղբահավաքման և աղբի քաղաքականության հետ կապված դեռ հայեցակարգային մոտեցումեր են, բայց կարծում եմ, որ քաղաքապետարանը շուտով մրցույթ կհայտարարի, և մենք սիրով կմասնակցենք»,-ասում է Աստղիկ Ավետիսյանը։

Իսկ մինչ այդ Երևանում հուլիսի 8-ին ժամը 13։00-16։00-ն Հյուսիսային պողոտայում կկայանա երիտասարդական ակցիա «Ես սիրում եմ կանաչ, մաքուր Երևանը», որի ժամանակ քաղաքացիներին կբաժանվեն թղթե տոպրակներ, և քաղաքացիները հնարավորություն կունենան գնումներ կատարել այդ էկո-տոպրակներով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Ամենադիտված