Աստղային ապահովագրություն
Հասարակություն
Բազմաթիվ ճանաչված աստղեր փող և հռչակ են ձեռք բերել իրենց մարմինների շնորհիվ։ Տրամաբանական է, որ նրանք հսկայական գումարներ են ծախսում իրենց մարմնի մասերը ապահովագրելու համար։
Бизнес-Стиль ամսագիրը հրապարակել է այն աստղերի ցուցակը, ովքեր ամենաբարձրն են գնահատում իրենց մարմինները։ Հոլիվուդյան աստղերի ապահովագրության ռեյտինգային ցուցակը գլխավորում է երգչուհի Մարայա Քերին։ Նա ապահովագրել է ոչ թե իր ձայնը, այլ ոտքերը, իսկ ապահովագրությունը կատարել է Gilette ապրանքանիշը 1մլրդ դոլարով՝ գովազդային հոլովակի շրջանակներում։

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, ով հայտնի է ոչ միայն իր տաղանդի, այլ նաև հետույքի շնորհիվ՝ տարբեր աղետներից խուսափելու համար այն ապահովագրել է 300 մլն դոլարով։
Մադրիդ «Ռեալ» ֆուտբոլային ակումբը պորտուգալացի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ոտքերն ապահովագրել է 144 մլն դոլարով, իսկ անգլիացի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը, պաշտպանելով իր ոտքերը տարբեր տեսակի վնասվածքներից, ապահովագրել է այն 70 մլն դոլարով։

Հայտնի հոլիվուդյան «Սիրունիկ» ֆիլմի հերոսուհի Ջուլիա Ռոբերթսն իր ժպիտը գնահատել է ոչ թե մեկ, այլ 30 մլն դոլար, իսկ հոլիվուդյան հումորիստ Քեն Դոդն ապահովագրել իր նապաստակի նման դուրս ցցված ատամները 10,6 մլն դոլարով։

Բրիտանական էստրադային երգիչ Թոմ Ջոնսն ամենատարօրինակ ապահովագրությունն է պատվիրել։ Նա 7 մլն դոլարով ապահովագրել է իր մարմնի մազերը, իսկ 66-ամյա ամերիկյան երգչուհի Դոլլի Փարթոնը դիմել է կրծքի պլաստիկ վիրահատության և տարբեր բարդություններից խուսափելու համար ապահովագրել է այն 3.2 մլն դոլարով։
Թոփ մոդել Հայդի Կլումը, հայտնի Procter & Gamble ապրանքանիշի հետ համագործակցելով, ապահովագրել է իր ոտքերը 2.2 մլն դոլարով։ Ընդ որում, աջ ոտքը գնահատվել է 1.2 մլն, իսկ ձախը՝ 1 մլն դոլար, քանի որ ձախ ոտքի վրա փոքրիկ սպի է եղել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը