Կանադահայ համայնքը ուղերձ է հղել հայաստանյան հասարակությանը
Հասարակություն
Կանադահայ համայնքը արձագանքելով «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքերին ուղերձ է հղել հայաստանյան հասարակությանը և ստորագրահավաք է կազմակերպել այդ կապակցությամբ։
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի ապագայով մտահոգ ողջ կանադահայությունը ցնցված է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր հանդիսացող Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ: Հայտնում ենք մեր խորին ցավակցությունը Վահեի հարազատներին և կիսում նրանց վիշտը:
Երկու երեխաների հայր, երիտասարդ բժիշկ և հայկական բանակի սպա Վահե Ավետյանի մահը հետևանք է երկրում տիրող լկտի ամենաթողության: Միանում ենք երկիրը կործանող քրեաօլիգարխիկ համակարգի հերթական սանձարձակ դրսևորման դեմ մեր հայրենիքում այս օրերին իրենց ցասումն արտահայտող մեր հայրենակիցներին և հայտնում նրանց մեր զորակցությունը:
Ստորագրահավաքին մասնակցելու համար կարող եք այցելել հետևյալ հասցեով՝ http://www.ipetitions.com/petition/vahe/


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը