Նոր սարքը օգնում է հասկանալ երեխայի լացի պատճառը
Գիտություն և Մշակույթ
Երեխաների համար ստեղծվել են հատուկ շապիկներ, որոնք որոշում են երեխայի լացի և անհանգստության պատճառը։ Այս մասին գրում է daily mail-ը:
Այս նոր տիպի շապիկն իսկական հեղափոխություն կարող է լինել ծնողների համար, քանի որ այն իր գործվածքի մեջ ունի ջերմաչափ, սրտի աշխատանքը չափող մոնիտոր և շարժման սենսոր։ Այս ամենի միջոցով սարքը կարող է ցույց տալ երեխայի տրամադրությունը։ Սենսորը կարողանում է զգալ նաև խոնավությունը և զգուշացնում է ծնողներին ժամանակին փոխել երեխայի հագուստը։
Համակարգը դեռևս փորձարկվում է հիվանդանոցներում։ Վաճառքի հանելու դեպքում կարժենա մոտ 100 դոլար, գումարած սպասարկման արժեքը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում